Ազգային գրադարանային շաբաթ 2026
#գրադարան_դպրոց#համագործակցություն
Սպիտակի քաղաքային գրադարանը ընդունելով Ազգային գրադարանային շաբաթի ուղերձը՝ «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում», շարունակում է միջոցառումների շարքը: Այս տարի համագործակցությունը Լեռնանցքի Մեսրոպ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի հետ էր, որը անցկացվեց դպրոցի ջերմ և հյուրընկալ հարկի տակ՝ իրենց լուսավոր գրադարանում: Միջոցառումը, որը կրում էր «Ծիծաղի և ճշմարտության վարպետը» խորագիրը, նվիրված էր բանաստեղծ, երկիծաբան Արամայիս Սահակյանի 90- ամյակին:
Աշակերտները ներկայացրեցին վարպետի կյանքն ու ստեղծագործական ուղին, հնչեցրին նրա բազմաժանր ստեղծագործություններից, ներկայացրեցին հումորային դրվագներ:
Միջոցառումը համեմված էր երգ ու պարով, քանոնի հնչյուններով: Ամբողջ ընթացքում գրադարանում թևածում էր ջերմ մթնոլորտ: Երեխաները հուզվեցին և հուզեցին ներկաներին՝ անմոռանալի պահեր պարգևելով:
Այսպիսի հանդիպումները նպաստում են գրադարան-դպրոց սերտ կապին՝ երեխաների մոտ զարգացնելով սերը դեպի ընթերցանություն:
Շնորհակալություն դպրոցի տնօրենությանը և միջոցառման կազմակերպիչ, Լեռնանցքի Մեսրոպ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանավար Վիոլետա Չոբանյանին, Սպիտակի քաղաքային գրադարանի գրադարանավարներ Տաթևիկ Ասլանյանին, Անի Խաչիկյանին՝ համագործակցության և այսպիսի գեղեցիկ միջոցառում իրականացնելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում նաև Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանին՝ ում աջակցությամբ կյանքի կոչվեց այս գեղեցիկ նախաձեռնությունը:
Մեզ կարող եք հետևել նաև մեր![]()
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
instagram-ով





Смотреть статистику
Создать объявление
48
2
12
