ԻՆՉ կարդալ շաբաթ կիրակի
Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը հաջորդն է» բեսթսելլերը կարդացվում է մի շնչով, լի է անսպասելի շրջադարձերով, որոնք տանում են դեպի ցնցող բացահայտում:![]()
Ավագ դպրոցի աշակերտ Սայմոնի մահից հետո քաղաքամերձ ավանը փորձում է անցնել բնականոն կյանքի: Սակայն անհայտ մեկն ավագ դպրոցի աշակերտներին ներքաշում է «Ճշմարտություն կամ մարտահրավեր» առցանց խաղի մեջ: Ժամերի ընթացքում հաջորդ զոհը պետք է պատասխանի՝ ինչ է ընտրում. ճշմարտությո՞ւնը, որի դեպքում ավագ դպրոցի բոլոր սովորողներն իմանում են խաղացողի ամենամութ և ամոթալի գաղտնիքը, թե՞ փորձությունը, որի դեպքում խաղացողը պետք է կատարի չափազանց վտանգավոր առաջադրանքը: Հերոսներին մնում է պարզել, թե ով է հաջորդ զոհը:
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով
