Ուրբաթ, 17 Ապրիլի, 2026
Թանգարանային բաժինՄիջոցառումներ

Բազմերանգ ու հմայիչ բավիղներում

Մարտի 3-ին «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնում տեղի ունեցավ Մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը մասնակցում էին տնօրեններ, ուսուցիչներ, դպրոցականներ և մեր քաղաքի բնակիչներ՝ տարբեր մասնագիտությունների և զբաղվածության:

Միջոցառումը կրթա-ճանաչողական մի դաս էր, որի ընթացքում անչափ գեղեցիկ ու բովանդակալից ներկայացվեց Սարյանի կյանքն ու գործունեությունը, իր մասին պատմեց «Սարյանը», որի կերպարը կերտում էր մեր միջոցառումների ակտիվ մասնակից 🎨🪈Համլետ Նազարյանը🪈🎨

Իր պարով ապշեցրեց Մշակույթի տան «Վերածնունդ» պարային խմբի սան 💃Միլենան,💃 իսկ հաղորդավար 🎤Նարեն🎤 իր տպավորիչ ձայնով հիացրեց ներկաներին:

Միջոցառմանը ցուցադրված էին նաև ✍️«Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի✍️ սաների սարյանական ստեղծագործությունները:

Շնորհակալություն բոլորին համագործակցության համար։

Ամեն ինչ տպավորիչ էր և գեղեցիկ:

👉Մեզ կարող եք հետևել նաև մեր

պաշտոնական վեբ կայքով՝

http://spitak.reglib.am/

յութուբյան ալիքով՝

https://www.youtube.com/channel/UCHZl2h5NahJvP6W5hGLgtsw

Instagram-ով

https://www.instagram.com/spitak.city.library

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով