Երկուշաբթի, 16 Մարտի, 2026
ՄիջոցառումներՆորություններ

Բարձրաձայն ընթերցանության համաշխարհային օր

📖📚Այսօր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի մանկական բաժինը իր ջերմ հարկի տակ հյուրընկալեց Սպիտակի թիվ երեք մանկապարտեզի սաներին:

Կազմակերպվեց բարձրաձայն ընթերցանության ժամ, որը միտում ունի մտերմություն սկսել գրքի հետ մանուկ հասակից:

Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսեցին հեքիաթներ, միասին քննարկեցին և կիսվեցին տպավորություններով:

Օրվա ամենաջերմ պահը դարձավ մանկապարտեզի կողմից գրադարանին նվիրաբերած գիրքը, որը սիրով կմիանա մեր գրքային ֆոնդին և կուրախացնի մեր ընթերցողներին:

Շնորհակալ ենք այցելության, անկեղծ ժպիտների և գրքի հանդեպ սիրո համար:

Մեր դռները միշտ բաց են գրքասեր փոքրիկների առաջ:

➡️Մեզ կարող եք հետևել նաև մեր

✅️պաշտոնական վեբ կայքով՝

http://spitak.reglib.am/

✅️յութուբյան ալիքով՝

https://www.youtube.com/channel/UCHZl2h5NahJvP6W5hGLgtsw

✅️instagram-ով

https://www.instagram.com/spitak.city.library

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով