Չորեքշաբթի, 14 Հունվարի, 2026
Նորություններ

ՄԱՐԿ ՏՎԵՆ-190

#Համագործակցություն

👭🧑‍🤝‍🧑Այսօր մեր գրադարանում անցկացվեց ընթերցանության ժամ՝ նվիրված ամերիկացի գրող Մարկ Տվենի 190-ամյակին: Մեզ էին այցելել Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրի Մեսրոպ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանի աշակերտները:

Աշակերտները հերթով, մեծ հետաքրքրությամբ ընթերցեցին «Թոմ Սոյերի արկածները» վեպից տարբեր հատվածներ՝ փոխանցելով գրքի հերոսների տրամադրությունն ու արկածային ոգին:

Ընթերցանությունից հետո աշակերտներին ուղղվեցին հարցեր և պարզվեց, որ գիրքը ընթերցված է և սիրված: Հանդիպումը ամփոփվեց Մարկ Տվենի հանրահայտ ասույթներով:

🗿🖼 Նրանք նաև շրջայց կատարեցին թանգարանային բաժնում, ծանոթացան մեր քաղաքի պատմությանը, ինչպես նաև մեր քաղաքի պատմամշակութային նմուշներին:

Շնորհակալություն աշակերտներին և ուսուցիչներին ակտիվ համագործակցության համար:

Մեզ կարող եք հետևել նաև մեր

պաշտոնական վեբ կայքով՝

http://spitak.reglib.am/

յութուբյան ալիքով՝

https://www.youtube.com/channel/UCHZl2h5NahJvP6W5hGLgtsw

Instagram-ով

https://www.instagram.com/spitak.city.library

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով