ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ-105
Իտալացի մանկական գրող և լրագրող։ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի դափնեկիր։
Ծնվել է հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։
Ջաննի Ռոդարին համարվում է 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։ Նա հայտնի է հատկապես «Չիպոլինոյի արկածները» (1957 թ.) և «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» (1959 թ.) վիպակներով, որոնք սիրված և պահանջված են մեր ընթերցասերների կողմից: Նրա գրականությունը նախատեսված չէ բացառապես փոքրիկ ընթերցողների համար։ Նա գրում է նրանց անունից, սակայն ուղերձը հասցեագրում է առավել լայն հանրությանը։ ![]()
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով
