ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ 2025
Գրադարանավարների վերապատրաստման ծրագիրը շարունակվում է
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում շարունակվում է գրադարանավարների վերապատրաստման ծրագիրը:
Ծրագրի ընթացքում դասընթացավար Մարիանա Աբրեյու-Լորեյրուն գրադարանավարներին է ներկայացրել ընթերցանության կազմակերպման և խթանման նորարարական այնպիսի մեթոդներ, որոնց կիրառումը թույլ կտա ավելի հմտորեն և արդյունավետ կազմակերպել ընթերցանության ծրագրերը: Դասընթացի մասնակիցները ոչ միայն լսել են ինտերակտիվ բանախոսությունը, այլ նաև կատարել խմբային առաջադրանքներ՝ որոնք էլ ավելի արդյունավետ են ստացած նոր տեղեկատվությունը յուրացնելու համար: Ընթերցանության խթանմանը միտված բանախոսության ընթացքում ծրագրի մասնակից գրադարանավարները ստացել են արժեքավոր տեղեկություններ Մարիանա Աբրեյու-Լորեյրուի բազմամյա աշխատանքային փորձից և տարբեր հետազոտությունների արդյունքներից:
Մասնակցիների հետ կարևոր թեմաներ մասին է զրուցել նաև դոկտոր Հաննա Ֆոգտը, ով կարևորելով գրադարանային իմիջի վերափոխումը, կիսվել է հետաքրքիր գաղափարներով, ցույց տվել տարբեր գրադարանների ինչպես հաջողված, այնպես էլ ձախողված փորձը: Բանախոսը նաև հորդորել է մասնագիտական շարունակական աճի համար մշտապես ունենալ նոր, թարմ գաղափարներ, ինչն էլ իր հետ կբերի նոր հնարավորություններ ստեղծելու, միջոցներ ձեռք բերելու ավելի մեծ շանսեր: Հաննա Ֆոգտը անդրադարձել է նաև նորարաական փորձերի ձախողման հիմնական պատճառներին, առաջարկել լուծումներ, որոնք կօգնեն գրադարանների վերափոխման գործընթացում հասնել հաջողության:
Վերապատրաստման երկօրյա դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են վկայականներ։
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով
