Սմբատ Շահազիզ-185
Սպիտակի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ պոեզիայի ժամ՝ նվիրված հայ գրող Սմբատ Շահազիզի ծննդյան 185-ամյակին:
Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծի ստեղծագործություններից հատվածներ, կատարվեցին նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր: Ընթերցելով նրա ստեղծագործությունները կրկին վերապրեցինք գրողի հայրենասիրական ու ոգեշնչող ոգով: Շահազիզի ստեղծագործական ժառանգությունը կապեց անցյալի ու ներկայի հուշերով և լավատեսությամբ դեպի ապագան՝ արժևորելով լեզվի և գրականության անգին արժեքը:
ԵՐԱԶ ![]()
Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մօր մոտ էր,
Փայլեց նշոյլ ուրախութեան,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:
Կարկաչահոս աղբիւրն այնտեղ
Թաւալում էր մարգարիտ,
Նա հստակ էր, որպէս բիւրեղ,
Այն երազ էր ցնորամիտ:
Եւ մեղեդին տխուր, մայրենի
Յիշեց մանկութեան օրեր.
Մօրս համբոյրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր:
Կրծքին սեղմեց կարօտագին,
Աչքերս սրբեց, շատ թաց էր,
Բայց արտասուքս գնում էին…
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր…
Սմբատ Շահազիզ



