ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆ
![]()
Այսօր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ը իր ջերմ հարկի տակ հյուրընկալել էր մանկական հոգեբան Լաուրա Հովսեփյանին: Հանդիպումը երիտասարդ ծնողների հետ էր և որպես թրեյնինգի թեմա ընտրվել էր «Ինչպես արձագանքենք մանկական էմոցիաներին և ինչպես հասկանանք մեր երեխաներին»: Հոգեբանը ներկայացրեց տարբեր տարիքի երեխաների հույզերն ու առանձնահատկությունները:
Նրա կողմից առաջարկվեցին հոգեբանական խաղ-վարժություններ՝ «Սիրո արև» և «Մանկական արգելքներ», որոնց նպատակն էր զարգացնել ծնողների էմոցիոնալ իրազեկությունը դաստիարակության հարցում, սեփական հույզերն ադեկվատ արտահայտելու և երեխայի հույզերը ճանաչելու հմտություններ ձեռք բերելը:
Ծնողները ուղղեցին իրենց հուզող հարցերը: Հանդիպումն անցավ թեժ և ջերմ մթնոլորտում: Շնորհակալություն Լ. Հովսեփյանին հրավերը չմերժելու համար:









