ՆՈՐ ԳՐՔԵՐ
Նոր համալրում Սպիտակի քաղաքային գրադարանում![]()
![]()
“ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ.ՉԳՐՎԱԾ ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ…”
![]()
Վավերագրությունն այս, Մեծ արտիստի՝ Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի չգրված մենախոսությունն է, որը հեղինակը ձայնագրել է ավելի քան 40 տարի առաջ: Ավելին՝ Ռոբերտ Մաթոսյանը լինելով նրա մտերիմ բարեկամներից մեկը, որպես «Ֆիլմ» թերթի խմբագիր, տարբեր առիթներով ուղեկցել ու ձայնագրել է արտիստի հանդիպումները, արտերկրի կինոփառատոներում ականատեսն է եղել նրա աննախադեպ ընդունելությանն ու հանդիսատեսի ջերմ սիրուն ու մեծարմանը: Գիրքը մի տեսակ վավերագիր ուղերձ է հին ու նոր սերնդին, չգրված հետադարձ հայացք, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը բացում է ինքնաճանաչողության, չափի և չափավորության, արժանապատվության գաղտնիքներն ու խորհուրդներ տալիս…![]()
![]()
Շնորհակալություն Ռոբերտ Մաթոսյանին՝ «Ֆրունզիկ Մկրտչյան. Չգրված հետադարձ հայացք» գիրքը մեր գրադարանին նվիրաբերելու համար:
