Չորեքշաբթի, 14 Հունվարի, 2026
Միջոցառումներ

Երիտասարդության միջազգային օր 2025

Յուրաքանչյուր երկրի լուսավոր ապագան կապվում է երիտասարդների հետ: Երիտասարդները մեր ապագան են, երկրի շարժիչ ուժը:

Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է: Նպատակը` հիշեցնել աշխարհի զարգացման ու կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև կանգնած ամենօրյա խնդիրների մասին:

📖 «Երիտասարդությունը համայնքում» խորագիրը կրող հանդիպում-զրույցը՝ գրադարանի հարկի տակ էր հավաքել սպիտակցի երիտասարդներին: Նրանց թվում էին Սպիտակ համայնքի նախաձեռնող և շնորհաշատ երիտասարդներ՝ Անահիտ Բիձյանը, Աղվան Սահակյանը, Դեվիդ Արղամանյանը: Ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակիցներ, Սպիտակի մշակույթի տան և Գեղարվեստի դպրոցի աշխատակիցներ։ Երիտասարդներն ակտիվ մասնակցեցին զրույց-քննարկմանը։ Ծավալվեց բուռն քննարկում երիտասարդության ներուժի, հնարավորությունների և հիմնախնդիրների մասին: Ֆոտոհանդեսի միջոցով ներկայացվեց և ցուցադրվեց Սպիտակ համայնքի ակտիվ և նախաձեռնող երիտասարդների ներգրավվածությունը համայնքի տարբեր միջոցառումներին: Գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը շնորհավորելով երիտասարդներին` մաղթեց հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ, խաղաղ ու ապահով երկիր, անհրաժեշտ համարելով երիտասարդության հետ ունենալ կառուցողական երկխոսություն` հանրային կյանքում երիտասարդների դերակատարության բարձրացման համար, սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներգրավվումը գործընթացներում` նրանց համար ստեղծելով անհրաժեշտ միջավայր, որը կնպաստի ազատ, կիրթ, երջանիկ ու պետականակիր երիտասարդներ ձևավորելու համար: Միջոցառման կազմակերպիչ Լուարա Մաթոսյանը երիտասարդներին մաղթեց անսայթաք կյանք. « … գրադարանավարի խնդիրն է ստեղծել այնպիսի հարթակներ, որպեսզի գրադարանների հետ համագործակցությունը երիտասարդների համար լինի հետաքրքիր և ուսանելի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով