Չորեքշաբթի, 14 Հունվարի, 2026
Նորություններ

Գի դը Մոպասան-175

Ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը (ամբողջական անունը՝ Անրի-Ռենե-Ալբեր-Գի դը Մոպասան) ծնվել է 1850 թ. օգոստոսի 5-ին Դյեպ քաղաքի մերձակա Միրոմենիլ բնակավայրում։ XIX դարի 60-90-ական թթ.-ի Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Մոպասանի առաջին պատմվածքը լույս տեսավ 1880 թ.-ին Les soirées de Médan ժաղովածուում Զոլայի, Ալեկսիսի, Սեարի, Էնիկայի և Հյուիսմանսի ստեղծագործությունների հետ մեկտեղ։

Մոպասանը 11 տարվա ընթացքում ստեղծեց փոքր պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնք վերնագրվում էին նրանցում տեղադրված առաջին պատմվածքի անունով (16 հատոր)։ Միաժամանակ գրեց այնպիսի վեպեր, ինչպիսիք են «Մի կյանքը» (Une vie) (1883), «Սիրելի բարեկամ» (Bel Ami) (1885), «Մոնտ-Օրիոլ» (Mont-Oriol) (1887), «Պիեռ և Ժան» (Pierre et Jean) (1888), «Մահվան պես հզոր» (Fort comme la mort) (1889) և «Մեր սիրտը » (Nôtre coeur) (1890)։Այս ստեղծագործությունները թույլ տվեցին Մոպասանին առաջնային դիրք ապահովել իր ժամանակի ֆրանսիական գրականության մեջ, հատկապես վիպագրության և նովելագրության բնագավառներում։ Ֆրանսիացի լավագույն քննադատները միաձայն հիացմունքով էին արտահայտվում Մոպասանի մասին։ Մոպասանի ստեղծագործությունների թեմաները կապված են իր ապրած դարաշրջանի առօրյա կյանքի և հեղինակի անձնական կյանքի հետ, որոնք միախառնվելով ստեղծում են անկրկնելի պատմություն։

Դիտեք նաև

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով