Աշխարհի բնակչության համաշխարհային օր
Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Աշխարհի բնակչության համաշխարհային օրը:
Տոնի համար հիմք է եղել բնակչության թվի մասին ՄԱԿ-ի տվյալները, համաձայն որոնց` 1987 թվականի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանագիծը:
Այդ օրը պայմանականորեն անվանվել է 5 միլիարդի օր:
Ներկայում երկրի բնակչությունը կազմում է մոտ 8,1 միլիարդ մարդ:
7 միլիարդից 8 միլիարդ մարդու հասնելու համար աշխարհին պահանջվեց 12 տարի:
Եվրոպական միությունում կանայք 5%-ով ավելի են, քան տղամարդիկ:
Covid-19-ը Եվրոպայում խլել է մոտ 2 միլիոն մարդու կյանք։
Աշխարհի երկու ամենախիտ բնակեցված երկրներն են` Չինաստանը և Հնդկաստանը:
Ամենաբնակեցված երկրների հնգյակում են` Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ինդոնեզիան և Պակիստանը:
Ինչպես արդեն ասվել է, Բնակչության համաշխարհային օրը նշելու նպատակը մոլորակի աճող բնակչության և դրա հետ կապված խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է:
