Կիրակի, 20 Հուլիսի, 2025
Նորություններ

Կայուն էներգիա

Կայուն էներգիայի շաբաթն այս տարի անցկացվում է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսի ներքո։ Ինչպես ամեն տարի այս տարի ևս Սպիտակի համայնքապետարանը, «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ը և «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը միացել են Կայուն Էներգիայի շաբաթին՝ թեմատիկ նկարչական ցուցահանդեսով, գրքային ցուցահանդեսով, թեմատիկ տեսանյութի ցուցադրությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը, ով ողջունելով ներկաններին, ներկայացրեց ԵՄ կայուն էներգիայի վերաբերյալ տեղեկատվական փաստեր: Ցուցադրվեց թեմային վերաբերող ուսուցողական տեսահոլովակ և գրքային ցուցահանդես։ Միջոցառման ընթացքում երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան մեր գրադարանի ընթերցողները։

Ներկայացվեցին նկարչական մրցույթի մասնակիցների աշխատանքները: Մրցույթի առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին մրցանակներով, մյուս մասնակիցները ստացան խրախուսական նվերներ:

Միջոցառումը իրենց շնորհակալական խոսքով եզրափակեցին Սպիտակի համայնքապետարանի մշակույթի բաժնի առաջատար մասնագետ Լիանա Գրիգորյանը և գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը։

Միջոցառման նպատակն էր նաև մեր փոքրիկ բնակիչներին իրազեկել կայուն էներգիայի մասին, անվտանգ և արդյունավետ էներգիայի ստացման նպատակով վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմանն ուղղված նախաձեռնությունների և այս խնդրի լուծմանն ուղղված քաղաքային ծրագրերի մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով