Կիրակի, 22 Հունիսի, 2025
Թանգարանային բաժինՄիջոցառումներ

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ — 2025

Այսօր տոնեցինք թանգարանների միջազգային օրը:

Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի մենք մասնակցում ենք թանգարանների միջազգային օրվան նվիրված մշակութային ծրագրերին:

«Էջեր թանգարանի պատմությունից» խորագրով միջոցառումը կազմակերպվել էր գրադարանի թանգարանային բաժնում, որը նվիրված էր թանգարանի ստեղծման 45-ամյա հոբելյանին։

Միջոցառմանը ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, համայքապետարանի աշխատակազմի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, թանգարանի հիմնադիր Վարդան Սարդարյանի գերդաստանի անդամներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, քաղաքի բնակիչներ, դպրոցների տնօրեններ։

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը, ով ողջունելով ներկաններին, ներկայացրեց թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում, ներկայացրեց թանգարանների միջազգային օրվա խորագիրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում», կարևորեց թանգարանի նշանակությունը՝ որպես մշակութային երկխոսության հարթակ, որտեղ պահպանվում է մշակութային ժառանգությունը: Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ հիմնադիր Վարդան Սարդարյանի որդի՝ Հովակիմ Սարդարյանը։

Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին թանգարանի պատմությունը թատերականացված դրվագներով։ Բեմադրվել էր նաև «Բարիկենդան»-ը ժամանակակից շնչով։ Նարեն, Գոռը, Սեդան, Դավիթը անչափ գեղեցիկ հանդես եկան իրենց դերասանական տաղանդով, իսկ Մանեն, Նարեն, Վիոլետան, Մարին և Մոնիկան բովանդակալից ներկայացրեցին ու պատմեցին ցուցանմուշների մասին։ Պարով հանդես եկան փոքրիկները և քաղաքի Մշակույթի տան «Վերածնունդ» պարային համույթը (ղեկավար Անուշ Աբրահամյան)։

Ելույթ ունեցավ քանոնահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Ազատյանը, քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Հակոբյանը։

Միջոցառումը իրենց շնորհակալական խոսքով եզրափակեցին քաղաքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը և գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով