Ջեյմս Մեթյու Բարրի-165
Այսօր «Փիթըր Փեն» հայտնի հեքիաթի հեղինակ Ջեյմս Մեթյու Բարրիի ծննդյան տարեդարձն է:
Ջեյմս Մեթյու Բարրին շոտլանդացի գրող է, ում աշխարհահռչակ ստեղծագործությունը՝ «Փիթըր Փեն»-ը, պատմում է երբեք չմեծացող տղայի մասին:
Նրա ստեղծագործություններում ապրում է մանկության հրաշքը, երազանքն ու ազատության գաղափարը:
Տունը, որ ապրել է Բարրին մանկության տարիներին, համեստ ու անպաճույճ կահավորանքով վայր է, որտեղ թևածում է մշտաբնակ մի թախիծ, որ խորհրդավոր կերպով ներկա է հեղինակի գրական երկերում՝ միահյուսված նրա անմահ հերոսի՝ Փիթր Փենի պատմության գրեթե բոլոր դրվագներին:

Все реакции:
24Вы, Աճանանի ակումբ գրադարան, Robert Asya и ещё 21