Երեքշաբթի, 22 Ապրիլի, 2025
ՀայտարարություններՄիջոցառումներՆորություններ

ՄԱՐՏԻՐՈՍ_ՍԱՐՅԱՆ_145

✅Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է փետրվարի 16 (28)-ին, 1880թ., Նոր Նախիջևանում: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում, որտեղ էլ 1972 թվականի մայիսի 5-ին վախճանվել է։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

🖌🖍Նա մեծանուն հայ նկարիչ է: Նրան նաև անվանել են գույների վարպետ կամ գույների կախարդ: Սարյանը այն մարդն էր, ով հրաշք էր համարում այն, ինչ շատերս անգամ չենք էլ նկատում՝ գույնը։

🖌«Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա»։

🖌«Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի»։

Մարտիրոս Սարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով