Ուրբաթ, 23 Մայիսի, 2025
Թանգարանային բաժինՄիջոցառումներՆորություններ

ԳԻՐՔ_ՆՎԻՐԵԼՈՒ_ՕՐ

📖Սպիտակի քաղաքային գրադարանում տոն էր՝ իսկական գեղեցիկ գրքատոն, որին մասնակցում էին բազմաթիվ ընթերցողներ, ուսուցիչներ, գրքասեր բնակիչներ, աշակերտներ:

✏ Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառումը անչափ տպավորիչ էր: Թումանյանական և հայրենասիրական ոգով ներկայացվեց հայ զինվորը: Միջոցառումն ուղեկցվում էր երգ ու պարով և փոքրիկ բեմադրությամբ (միջոցառման պատասխանատու Վ. Առաքելյան):

✅Իրենց մասնակցությամբ հանդես եկան Սպիտակի թիվ 2-րդ դպրոցի սաները, Նոր Խաչակապ բնակավայրի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները, իր պարով հանդիսատեսին հիացրեց գրադարանի ակտիվ ընթերցող Միլենան:

📚Հավատարիմ մնալով օրվա խորհրդին՝ գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը գրքեր նվիրեց գյուղական բնակավայրերի գրադարաններին, համայնքի ղեկավար պարոն Ք. Նիկողոսյանին և համայնքապետարանի աշխատակիցներին: Համայնքի ղեկավարը և աշխատակիցները իրենց հերթին գրադարանին նվիրեցին մեծ պահանջարկ ունեցող գրքեր:

✅Շնորհակալություն բոլոր նվիրատուներին…

Գրադարանում տիրում էր այնպիսի մթնոլորտ, որտեղ կարելի էր զգալ գրքի հետ բարեկամության համն ու հոտը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով