Ուրբաթ, 28 Մարտի, 2025
ՀայտարարություններՄիջոցառումներՆորություններ

ՔՆԱՐԻԿ_ԳՐԻԳՈՐՅԱՆ


✅Հունվարի 30-ին «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ վաստակաշատ տնօրեն տիկին Քնարիկ Գրիգորյանի մեծարման և հրաժեշտի երեկոն: Երեկոյին ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը, Կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ընթերցողներ:

☑Ազգանուշ Ֆրանգյանը ընթերցեց համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղերձը: Իրենց գրագետ և մեծարանքի խոսքով հանդես եկան վաստակաշատ լրագրող Ֆահրադ Ափուջանյանը, վաստակաշատ մտավորական Սամվել Մաթոսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Սպիտակի պատվավոր քաղաքացի Ռոբերտ Մաթոսյանը, թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Լուսինե Մաթոսյանը, «Մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրեն Աննա Աջամյանը, մանկավարժ Գայանե Սահակյանը, քոլեջի աշխատակից Ֆրունզ Համբարյանը, գրադարանի բարեկամ Վալոդյա Մխոյանը:

✅Իրենց մասնակցությամբ հանդես եկան մեր լավագույն ընթերցողներ՝ Մարգարիտան, Էլմիրան, Սեդան, Լիլյան, Գոհարիկը, Մարին և Միլենան: Իրենց սրտի խոսքը հղեցին գրադարանի աշխատակիցները:

✔Շնորհակալ ենք տիկին Գրիգորյանին, որ մեզ թողել է գրքի և գիտելիքի նկատմամբ մեծ սեր և կարևորությունը տվել գիտելիքին և կրթությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով