ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ. ՄՈՌԱՑՎԱԾ ԾԵՍԵՐ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

#Եվրոպական_ժառանգության_օրեր

#Կենսունակ_ժառանգություն

«Եվրոպական ժառանգության օրերը» յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954թ.) միացած 50 եվրոպական երկրներում` այդ թվում նաև Հայաստանում (2008թ.)։ Ծրագրի իրականացման մտահղացումը 1984թ. ծագել է Ֆրանսիայում` «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո։

«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի Հայաստանում անցկացվեցին օգոստոսի 26-ին և 27-ին` «Կենսունակ ժառանգություն» խորագրով։ Ծրագիրը նվիրվում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։

«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնում տեղի ունեցավ «Հայկական ավանդական հարսանիք. մոռացված ծեսեր ու ավանդույթներ» խորագրով միջոցառում-ներկայացումը։

Ներկայացման ընթացքում ներկայացվեցին հին հայական ավանդական հարսանեկան ծեսերն ու ավանդույթները՝ զուգակցված ազգագրական երգ ու պարով:

Դիտել՝https://www.facebook.com/spitak.gradaran/videos/994569528257787

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով