ԻՄԱՑԻ՛Ր ՐՈՊԵԻ ԳԻՆԸ
Ինչ էլ լինի այս կյանքում
Անգամ եթե վարանես
Ցանկությունդ միշտ կատարի՛ր,
Իմիջիայլոց մի՛ ապրիր,
Րոպեյի գինը դու միշտ իմացիր։
Րոպեն գուցե կարճ է թվում,
Որոշումը քոնն է միայն,
Պետք է շտապես այս կյանքում
Երազանքիդ առաջ գնաս,
Իսկ հոգիդ դու պարզ պահես։
Գինը րոպեի դու ես որոշում
Ինքդ ես նրա վայրկյանը կերտում։
Նրան ընդմիշտ փայփայիր
Ընդամենը արագ գործի՛ր։
(Նարինե Ավագյան)
Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ Սպիտակի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր զրույց-քննարկում «Իմացիր րոպեի գինը» խորագրով։ Միջոցառմանը ներկա էին համայնքապետարանի աշխատակիցներ, Միասնական սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային կենտրոնի աշխատակիցներ, Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի աշխատակիցներ, Սպիտակի մշակույթի տան աշխատակիցներ, ինչպես նաև ակտիվ ընթերցողներ և քաղաքի երիտասարդներ։
Ակտիվ մասնակիցները խրախուսվեցին գեղեցիկ հուշանվերներով։