#ՇԻՐԱԶ_109

ԳՈՐԾՈՂ ՀՐԱԲՈՒԽ

Դու անխաթար էություն,

Անքննելի առեղծված:

Անմեկնելի ու անցույց

Կենդանի բանք, գիր քարե…

Աստծո ձեռքով շաղված հունց,

Մեզ հայ պահող մարգարե:

✍Հովհաննես Շիրազը հսկա, փոթորկուն, Վահագնատեսիլ ալեծուփ ծիրանի ծով էր: Նա լցված էր այն վառ հուսով, որ մի օր պիտի տեսներ՝ Տիգրան Մեծի պես, Մեծ Հայքի համախմբումն ու միավորումն ազատ ու անկախ մի երկնքի տակ: Այդ սրբազան հավատքով էլ ապրեց ու ստեղծագործեց:

Վ. Առաքելյան

Լինելով մարդկային գեղարվեստական մտածողության բացառիկ երևույթներից, Հովհաննես Շիրազի քնարերգությունը մնալու է որպես ապագային միտված հավերժական ճամփորդ, ժամանակի ամեն փուլում հաստատելով բանաստեղծի իրական մեծությունը…Դիտել՝https://www.facebook.com/spitak.gradaran/videos/984105869434917

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով