#ԱԶԳԱՅԻՆ_ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ_ՇԱԲԱԹ

#ԱԳՇ_2023

#ԳՐԱԴԱՐԱՆԸ_ԿՐԹՈՒԹՅԱՆ_ԲԱՑ_ՀԱՐԹԱԿ

Օր չորրորդ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԻ ՀԵՏ

Երեխայի կարողությունների և դժվարությունների

գնահատումը նրան քայլ առ քայլ մոտեցնում է

արդյունավետ կազմակերպված կրթությանը:

Մ. Քասլբերի

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Սպիտակի քաղաքային գրադարանում կազմակերպվեց հանդիպում հոգեբանի հետ: Մեր հյուրն էր «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի հոգեբան Աննա Աթաբեկյանը: Միջոցառումը կրում էր «Երբեք մի ասեք…» խորագիրը:

Խորագրին համապատասխան կազմակերպվել էր նաև գեղեցիկ ցուցահանդես։

Միջոցառմանը մասնակցում էին Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր գրադարանի լավագույն ընթերցողներն են, ուսուցիչներ, ծնողներ, գրքասերներ և ընթերցասերներ: Միջոցառման կազմակերպիչ Լուարա Մաթոսյանը Աննա Աթաբեկյանի հետ միասին արել էր ամեն ինչ, որպեսզի միջոցառման խորագիրը ճիշտ ընկալվի մասնակիցների կողմից:

Վեներան, Բեատրիսը, Կարինեն,Հասմիկը, Էդիկը հետաքրքիր հարցադրումներով հանդես եկան, իսկ Մարիետայի, Էրիկի, Անահիտի, Մերուժանի պատասխանները հոգեբանի հարցերին՝ բավականին սպառիչ էին և բովանդակալից: Դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1686888141772157/943691663713233

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով