ԵՐԻՏԱՍԱԴՆԵՐԻ ՄՒՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Այսօր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր զրույց` նվիրված երիտասարդների միջազգային օրվան։

Միջոցառմանը մասնակցում էին Սպիտակի երիտասարդների տան երիտասարդները, գրադարանի ընթերցողներ, քաղաքի բազմաթիվ երիտասարդներ։ Մեր հյուրն էր գրադարանի բարեկամ և Սպիտակի պատվավոր քաղաքացի Ռոբերտ Մաթոսյանը, ով իր խոսքով է՛լ ավելի հետաքրքիր դարձրեց հանդիպումը։ Երիտասարդները հարցեր ուղղեցին նրան` կինոյի և այլ բնագավառների վերաբերյալ։

Երիտասարդներն ակտիվ մասնակցեցին «Դեպի վաղը տանող ճանապարհը» զրույց-քննարկմանը։

Անակնկալ մատուցեց մեզ հեռուստահաղորդավար՝ մեր համաքաղաքացի Քրիստինե Ալագուլյանը, ով մեծ սիրով պատասխանեց երիտասարդների հարցերին։

Վերջում երիտասարդներն ասմունքեցին։ Հնչեցին Եղիշե Չարենցի բանաստեղծություններից։

Ուսանողական, կրթադաստիարակչական զրույցն ավարտվեց ջերմ ու մտերիմ մթնոլորտում։

Դիտել այստեղ՝ https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1510019119459061/480690097219104

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով