ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ182

Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ և տաղանդ և երբեք չի եղել երկրորդը։

Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրիչը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական:

Հովհաննես Թումանյան

Ղազարոս Աղայանն իր գրական, մանկավարժական և ազգային-հասարակական գործունեության ողջ ընթացքում՝հետևելով Խ. Աբովյանի և Մ. Նալբանդյանի սկզբունքներին, համոզված էր, որ հայ ժողովրդի համախմբման ամենակարևոր գործոնը գրագիտության ճանապարհով հին ու նոր սերնդի բարոյական և գաղափարական դաստիարակությունն է: Այդ հայացքներն առավել ակնառու արտահայտված են իր գեղարվեստական ստեղծագործություններում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։