ԳՐԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ

ԿՈՌՆԵՅ-ՉՈՒԿՈՎՍԿԻ-140

Մանկական գրքի միջազգային օրվա շրջանակում այսօր հյուրընկալեցինք Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներին (դասվար՝ Վերգինե Սահակյան): Միջոցառումը նվիրված էր ռուս մանկագիր, արձակագիր, լրագրող, թարգմանիչ, բանաստեղծ Կոռնեյ Չուկովսկու ծննդյան-140 ամյակին: Հիմնական շեշտը դրված էր մանկական չափածո ստեղծագործություններին: Միջոցառման ընթացքում ընթերցվեց Չուկովսկու հեքիաթներից<<Այբոլիտը>>, ներկայացվեց նաև Չուկովսկու հայերեն և ռուսերեն մանկական հրատարակությունները: Երեխաները ոչ միայն լսեցին հեքիաթը, այլև վերլուծեցին այն, կարևորեցին հեքիաթի նշանակությունը և հետևություններ արեցին <<բժիշկ>>մասնագիտության մասին: Հետաքրքիրն այն էր, որ երբ երեխաներին հարցեր տրվեցին իրենց երազանքների մասին, բոլորը միաբերան խաղաղություն ուզեցին: Թո՛ղ խաղաղ ու ուրախ մանկություն լինի: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև գրական խաղ՝ <<Գուշակիր հեքիաթը>> խորագրով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով