ՍՊԻՏԱԿ՝ ՑԱՎ ԻՄ

07.12.1988թ. Թվում է ժամանակը կանցնի, վիշտը կթեթևանա: Սակայն… 33 տարի… Ցավն ու մրմուռը չի անցնում:Մի քանի ակնթարթում կորցրեցինք տասնամյակների տքնությամբ ստեղծած գրեթե բոլոր նյութական և հոգևոր արժեքները, մարդկային բազում կյանքեր… Անցան դժոխային տարիները, բայց սպիտակցին քայլում է ցավը սրտում:Ասում են ամեն ինչ անցնում է ժամանակի հետ, բայց… ամեն ինչ չէ, որ մոռացվում է:Զոհվածների արևներն ապրողների համար կլինեն: Սա կհասկանան բոլոր նրանք, ովքեր հայրենիքը պատկերացնում են որպես ընտանիք, ովքեր հպարտ են, որ հայ են, հպարտ են կրում հայի իրենց ազգանունը, ովքեր երբեք անտարբեր չեն միմյանց և երկրի նկատմամբ, ովքեր, այո՛ ավանդապահ են և երբեք չեն հեռանում իրենց արմատներից ու միշտ մաքուր են պահում ակունքները: ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆhttps://www.facebook.com/spitak.gradaran/videos/443026974100241

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։