ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ Ճանաչել սեփական երկիրը` նշանակում է ավելի լավ հասկանալ սեփական <<ես>>-ը, ունենալ պատկանելիության զգացում` հողի, երկրի, ժողովրդի, պետականության: Պետք է իմանաս, թե ինչ ճանապարհ է անցել քո հանրապետությունը, պետք է տեր լինես քո ժողովրդի անցյալի ու ներկայի պատմությանը, ճանաչես քո ազգի հերոսներին և հիշես, որ դու պետք է շարունակես նրանց սուրբ գործը, այնպես անցնես քո ճանապարհը, որպեսզի իրավունք ունենաս արժանապատվորեն ու հպարտորեն ասել` <<Ես շարունակում եմ հերոս Մոնթեի գործը, ես սիրում եմ իմ երկիրը ու հպարտ եմ, սիրելի’ հերոս, որ այսօր շնորհավորում եմ ծննդյանդ օրը>>: Ծնունդդ շնորհավոր’, մեր հպարտ հերոս Մոնթե Մելքոնյան: <<Եվ մենք կհաղթենք, քանի որ մեզ, ապրող սերունդներիս վրա է դրված, ինչ էլ լինի, չբեկել դարերի խորքից ձգվող, անհամար մահ ու մաքառումներ կրած, անհամար անգամ խաբված ու խարդավանված, և այնուամենայնիվ, աշխարհի հանդեպ իր հավատը չկորցրած, աշխարհին արարչության իր բաժինը բերած մեր ժողովրդի կենաց անխափան շղթան, մեզ վրա է դրված ապահովել այդ ժողովրդի տեղատարափ գնդակների տակ կատարվող ափհանումը դեպի նոր հազարամյակ: Սիլվա Կապուտիկյան

7Ghubatyan Nazeli, Luara Matosyan и ещё 5

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։