ԱՄԵՆԱՓՈՔՐԻԿ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹԱՆԿԱԳԻՆ ԽՆԿՈ ԱՊԵՐԸ

Խնկո Ապեր…Ղազարոս Աղայանից, Հովհաննես Թումանյանից հետո երրորդ անունը մեր մանկական գրականության մեջ…Սիրելի՛ հետևորդներ ,այսօր ամենափոքրիկ ընթերցողների թանկագին՝ Խնկո Ապոր ծննդյան օրն է: Աթաբեկ Խնկոյանը մեր տարածաշրջանից է, ծնվել է Ղարաբոյա գյուղում (այժմ ` Խնկոյան)`:Մինչ 1988թ. երկրաշարժը այդ գյուղում գործում էր նաև նրա տուն թանգարանը:Եղիշե Չարենցը Խնկո Ապորը անվանել է <<հայկաբարբառ առակի Զևս…>> Աթաբեկ Խնկոյանի մանկական ստեղծագործությունները մինչև այսօր էլ երեխաների սիրելին են՝ Բկլիկ ձկնիկ,Գայլն ու գառը,Պապն ու շաղգամը,Ճպուռն ու մրջյունը,հեքիաթները,առակներն ու պատմվածքները, որոնք սիրով են ընթերցում մեր գրադարանից օգտվողները:Հետաքրքիր է նրա մտքերը մանկական գրականության դերի ու նշանակության մասին.<<Մանկական գրականության դերը մանուկների կյանքում նույնն է, ինչ որ գրականությունը մեծերի կյանքում: Գրականությունը լայնացնում է, ընդարձակում ընթերցողի մտավոր հորիզոոնը,հաղորդում է նոր տեղեկություններ գիտության զանազան ճյուղերից:Այդ գրականության միջոցով ընթերցողներն ընդունում են հեղինակի զգացմունքներն ու մտքերը:Ինքնազոհության,քաջության,հերոսության գաղափարները մանուկներին պետք է պատվաստել դեռ մանուկ օրերից,երբ նրանց հոգին ընդունակ է կրթվելու>>:Ավելին իմանալու համար այցելեք գրադարան և օգտվեք նրան նվիրված ցուցահանդեսից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով