ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

Այսօր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է: Այս օրը նշել որոշվել է Ֆլորենցիայում 1931 թվականին:Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չի ընտրված: Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է: Նա համարվում է կենդանիների խնամակալը և այդ օրը նշելու գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհում:2008 թվականին այս ամսաթվին նվիրված տարաբնույթ միջոցառումներ անցկացվեցին արդեն աշխարհի 66 երկրում: Կենդանական աշխարհն ազգային հարստություն է, այն բնության ներդաշնակ զարգացման երաշխիքն է: Սիրելի՛ ընթերցողներ, այցելեք գրադարան, որտեղ դուք կգտնեք բնությանն ու կենդանական աշխարհին նվիրված հետաքրքիր գրականություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով