ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

#Երիտասարդության_միջազգային_օր

Յուրաքանչյուր երկրի լուսավոր ապագան կապվում է երիտասարդների հետ: Երիտասարդները մեր ապագան են, երկրի շարժիչ ուժը: Օգոստոսի 12-ը նշվում է որպես երիտասարդության միջազգային օր: Նպատակը` հիշեցնել աշխարհի զարգացման ու կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև կանգնած ամենօրյա խնդիրների մասին:<<Միասնական շղթա` դարերի համար>> խորագիրը կրող միջոցառումը գրադարանի հարկի տակ էր հավաքել սպիտակցի երիտասարդներին: Ծավալվեց բաց-քննարկում երիտասարդության ներուժի, հնարավորությունների և հիմնախանդիրների մասին: Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը շնորհավորելով երիտասարդներին` մաղթեց հաջողություններ, խաղաղ ու ապահով երկիր, անհրաժեշտ համարելով երիտասարդության հետ ունենալ կառուցողական երկխոսություն` հանրային կյանքում երիտասարդների դերակատարության բարձրացման համար, սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներգրավվումը գործընթացներում` նրանց համար ստեղծելով անհրաժեշտ միջավայր, որը կնպաստի ազատ, կիրթ, երջանիկ ու պետականակիր երիտասարդներ ձևավորելու համար:Միջոցառման կազմակերպիչ ընթերցողների սպասարկման բաժնի վարիչ Նարինե Ավագյանը երիտասարդներին մաղթեց անսայթակ կյանք. <<… գրադարանավարի խնդիրն է ստեղծել այնպիսի հարթակներ, որպեսզի նյութերը, գրադարանների հետ համագործակցությունը երիտասարդների համար լինեն հետաքրքիր և ուսանելի>>:

[Best_Wordpress_Gallery id=”76″ gal_title=”ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ”]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով