ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հետևորդներ, հուլիսի 15-ը մեր սիրելի քաղաքի տոնն է:<<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ը մշակել է մի ծրագիր՝ <<Սպիտակը երեխաների աչքերով>>, որին կարող են մասնակցել 7 — 14 տարեկան երեխաները:Ծրագիրը միտված է ամրապնդելու երեխա-թանգարան կապը: Ծրագրին կարող են մասնակցել նաև Սպիտակում իրենց ամառային հանգիստն անցկացնող երեխաները, ինչու չէ՝ նաև նրանք, ովքեր սիրում են մեր քաղաքը: Այս ծրագիրը կրթական է, այն նաև կնպաստի երեխաների մշակութային կյանքի աշխուժացմանը: Յուրաքանչյուր երեխա պետք է ներկայացնի 2 /երկու/ աշխատանք՝ գունավոր նկար կամ իր նախաձեռնությամբ որևէ աշխատանք իր պատկերացումներով Սպիտակի մասին: Ցուցահանդեսը կբացվի հուլիսի 15-ին, ժամը 14:00-ին <<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնում: Շտապե՛ք … Սիրելի ծնողներ փորձենք միասին վեր հանել և զարգացնել մեր երեխաների հմտությունները:Մանրամասների համար կարող եք այցելել գրադարան կամ զանգահարել 0255-2-25-31 հեռախոսահամարով:

Տնօրինություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։