ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Այսօր Սպիտակի քաղաքային գրադարան էին այցելել քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի առաջին դասարանցիները /դասվար՝ Իրինա Սահակյան/:Երեխաները, գտնվելով գրադարանի թանգարանային բաժնում, մոտիկից ծանոթացան թանգարանում պահպանվող կենցաղային իրերին, հնագիտական առարկաներին, ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Այնուհետև նրանք այցելեցին գրադարանի մանկական բաժին, որտեղ նրանց հետաքրքիր պատմություններ պատմվեցին գրքերի, գրադարանի, մանկագիրների մասին: Երեխաները ներկայացրեցին Հովհ. Թումանյանի մանկական ստեղծագործություններից, ծանոթացան Խնկո-Ապոր, Ղ.Աղայանի մանկական ստեղծագործություններին: Այս այցը նրանց առաջին հանդիպումն էր:Ծնողները կիսվեցին իրենց տպավորություններով՝ պարտավորվելով մշտական կապ պահպանել գրադարանի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով