ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Շնորհավորում ենք բոլորին տոնի կապակցությամբ: Թող մանկության մոլորակը միշտ չքնաղ, իմաստուն ու կախարդական լինի, մանկության երազների անբաժան ուղեկիցները լինեն միայն գեղեցիկը, սերը, բարությունը: Թող գույնզգույն հեքիաթներ հյուսվեն աշխարհի բոլոր երեխաների շուրջ և որ նրանց ոչ մի երազանք անկատար չմնա: Թող աշխարհի բոլոր երեխաները միշտ ժպտան և նրանց աչուկներից երջանկության փայլը երբեք չպակասի: Երկնքում թող միշտ շողշողա պայծառ արևը, երբեք չկուտակվեն մռայլ ամպեր և ոչ մի երեխայի գլխավերևում:Սիրելի՛ երեխաներ, հավատացե՛ք հրաշքներին, որոնք իրականացնում են բարի մարդիկ: Այս տոնը Ձեզ համար ուրախ տոն է, ցանկությունների ու նվերների տոն: Թող Ձեր ամեն օրը տոն լինի, Ձեր մանկությունը միշտ անհոգ:

Դիտեք նաև…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։