ՄԱՅԻՍԻ 28 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ

Փա՜ռք Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի բոլոր մասնակիցների հիշատակին: Սարդարապատը մեր համահավաք ուժի խորհրդանիշն է, մեր հերոսականության պանծալի էջը: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»։ Արժե մեջ բերել Զորավոր Անդրանիկի կոչը ժողովրդին. <<…Հասած է ժամը վերջին մարտնչումի: Իմ խոսքս կուղղեմ այն բոլոր մարդոց, որոնք խոր գիտակցումն ունին հայ ժողովրդի լայնածավալ տառապանքներին, որոնք ունին մարդասիրություն, ամեն ազգե, ըլլա անոնք հույն, եզդի, ասորի, քյուրդ, իսլամ կամ ոչ իսլամ, որոնք ենթակա եղած են օսմանյան բռնակալ կառավարության անմարդասեր սարսափներուն: Կոչ կընեմ բոլոր զենքի տղամարդկանց առանց դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչև բարձր դասու մտավորականությանն ու հարուստը: Կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կբաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթին դաշտը, թող դիմեն զենքի, թող գան դեպի ճակատ>>:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով