ԻՆՉՊԵՍ ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆՔ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

<<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ի թանգարանային բաժին

Ողջ օրը հագեցած էր: Թանգարանային բաժնի առաջին այցելուները դպրոցականներ էին, գրադարանի ընթերցողներ, տարբեր տարիքի այցելուներ: Օրվա երկրորդ կեսին հյուրընկալեցինք <<Սպիտակի երիտասարդների տուն>> բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդներին, որոնց հետ անցկացրեցինք զրույց-քննարկում <<2021-ի սերունդը>> խորագրով: Զրույցը բավականին բովանդակալից էր.<<Երիտասարդները մեր ապագան են>>.- այս խոսքերով սկսվեց քննարկումը, որի ընթացքում տրվեց ինչպես աշխատանքների գնահատականը, այնպես էլ մշակվեց հետագա աշխատանքային ծրագրեր, որոնք առաջարկվեցին երիտասարդների կողմից:

Նրանց ուղված բազմաթիվ հարցեր կհետաքրքրեն նաև շատերին.

1.Ինչպիսի՞ թանգարանային միջավայր կուզենայիք տեսնել:

2.Ո՞րն է փոփոխությունների ձգտելու պատճառը:

3.Ինչպես՞ են չափահասները սովորում և ինչ են կամենում ստանալ թանգարանային միջավայրում սովորելիս:

4.Ցուցադրությունն այնպես կազմակերպել, որ ցուցանմուշները բոլոր առումներով հասանելի լինեն ամենատարբեր մարդկանց համար:

5.Վերանայել և ձևավորել թանգարանների վարքագծի այնպիսի մոտեցումներ, որ դրանք գրավիչ լինեն նոր այցելուների համար:

6.Արդյոք թանգարանները պատասխանատվություն կրում են սոցիալական ներգրավածության և համայնքային զարգացման համար:

7.Գործնական հմտությունների զարգացում, թաքնված տաղանդների բացահայտում և այլն:

Երիտասարդների կողմից կարծիքներն ու առաջարկությունները ընդունվեցին: Թե՛ թանգարանի և գրադարանի աշխատակիցները, թե՛ զրույցի մասնակիցները գեղեցիկ տպավորություններ ստացան, շրջայց կատարեցին թանգարանում և շնորհակալական ու շնորհավորանքի խոսքերից զատ՝ հույս հայտնեցին, որ հանդիպումները կլինեն շարունակական:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։