ԱՎԱՐՏՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ

<<Սպիտակի քաղաքային գրադարան >> ՀՈԱԿ-ում 2021թվականի ապրիլի 12-ից 19-ը անցկացվեց արդեն ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը: Ծրագիրը բավականին հագեցած էր: Յոթ օր շարունակ գրադարանը ամենատարբեր թեմաներով, ամենատարբեր ձևաչափերով միջոցառումներ էր կազմակերպել տարբեր տարիքի ընթերցողների և այցելուների հետ:Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկեց Առնո Բաբաջանյանին նվիրված երաժշտական ցերեկույթով:<<Տարվա հոբելյար գրքեր>> խորագրով գրքային ցուցահանդեսը իր բազմաթիվ այցելուներին ներկայացվեց գրքերի պատմությամբ, անցկացվեց մատենագիտական տեսություն:Գրքային ցուցահանդես էր բացվել նաև նվիրված Համո Սահյանին ծննդյան տարելիցին:Շաբաթի շրջանակում անցկացվեցին երկու արտագնա միջոցառումներ: Առաջինը ՝ այց քաղաքի թիվ 1 մանկապարտեզԹեման – Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններըՀեքիաթ- տեսանյութի ցուցադրում, խաղ-մրցույթ, ներկայացում Երկրորդը՝ այց քաղաքի հուշարձանների պուրակ: Ծրագիրը նվիրված էր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան: Մասնակիցները ծանոթացան ներկայացվող հուշարձանների ստեղծման պատմությանը, նախագծողների, կառուցողների մասին: Այս թեման շարունակական է:Նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրանց պաշտպանության և պահպանման մասին:Շաբաթվա մեկ օրը նվիրեցինք բնության զարթոնքին: Ծաղիկների իսկական տոնահանդես էր- կոչը մարդկությանը՝ ո՛չ պատերազմին, ցանկությունը երջանիկ մանկություն ենք ուզում…Տպավորությունը լավ էր, կարծիքները բավականին ջերմ ու ոգևորիչ, իսկ ավելի մանրամասն կարող եք կարդալ https://www.facebook.com/spitak.gradaran:Մեկ անգամ ևս կարևորելով գրքի, ընթերցանության, գրադարանի դերը՝ կազմակերպվող միջոցառումները մեզ հուշեցին, որ դրանք էլ՛ ավելի են ամրապնդում գրադարան-հասարակություն կապը:Ասել կուզենք, որ գրադարանները ոչ միայն մտքի, գաղափարի, կատարելագործման հարթակներ են, այլ նաև նոր տաղանդներ, նոր ընթերցողներ հայտնաբերելու լավագույն միջավայր: Շաբաթը ավարտեցինք Եղիշե Չարենցի բանաստեղծությունների կատարումներով՝ նվիրված հայրենիքին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։