ԲՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ

#Ազգային_գրադարանային_շաբաթ

Օր 4-րդ

Այսօր օրը լիարժեք գարնանային էր:Կրտսեր տարիքի ընթերցողների ուժերով կազմակերպել էինք գրական – երաժշտական ցերեկույթ: Հյուր եկավ հեքիաթիկը, որը հյուսել էր իր հորինած հեքիաթը՝ <<Բնության զարթոնքը>>: Գունագեղ գարունը իր շուրջը հավաքեց գարնան զարթոնքը ազդարարող ծաղիկներին…ձնծաղիկը, կակաչը, շուշանն ու մեխակը, թրաշուշանը, վարդն ու մանուշակը… մեկը-մյուսից պայծառ ու գեղեցիկ, իսկ արևը այնպես ջերմացրեց, որ էլ՛ ավելի արթնացան ծաղիկները: Նրանք ազդարարեցին գարնան գալուստը, որպես նորի ծնունդ, կյանքի սկիզբ:-Ծիծեռնակնե՛ր, բարո՛վ եկաք,-հրճվանքով կանչում էին երեխաները՝ Մարին, Թամարիկը, Յանան, Սամվելը, Վանը, Ռուդիկը,Գոհարիկը, Լինան, Ռուզանիկը, Անետան, Անին, Նարեն, Աննան:Ծաղիկների թագուհին իր <<դիրքերն>> էր ամրապնդում: Հնչեց մյուս ծաղիկների խոսքը. <<կյանքում երբևէ չենք լսել, որ ծաղիկները պատերազմեն, որ աստղերը, արևն ու լուսինը անհաշտ լինեն: Կամենում ենք, որ երկիր մոլորակը այն ներդաշնակությունն ու խաղաղությունն ունենա, ինչպես ծաղիկների այս աշխարհում է…>>:Միջոցառումն ավարտվեց կոչով՝ ուղղված մարդկությանը. -Աշխարհի մարդի՛կ, Ձեզ ենք ուղղում մեր նախնիների <<Տուր աշխարհին խաղաղություն>> աղոթքը և ասում.-Եկե՛ք այնպես ապրենք այս հողագնդի վրա, որ հողագունդը մեզնով հպարտանա:-Կուզեի վերացնել բոլոր սահմանները: Կոչնչացնեի բոլոր զենքերը, զինվորներին կուղարկեի իրենց տները՝ այգիներ մշակելու,- հաղորդավար Գոհարիկի ցանկությունն էր սա:Սակայն… Պատերազմն ու խաղաղությունը կողք կողքի են: Մի ցանկություն մեզ ստիպում է աղաղակել. <<Թող արշալույսները խաղաղ բացվեն, թող ոչ մի ռումբ չպայթի երկրագնդի և ոչ մի անկյունում>>:

[Best_Wordpress_Gallery id=”65″ gal_title=”ԲՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔ”]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով