ԳՐՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:Նախապես հայտարարված գրքահավաքի կոչին շատ ընթերցողներ, քաղաքացիներ արձագանքեցին: Այդ օրը մի շարք ծրագրեր իրականացվեց: Գրադարանի ֆոնդը հարստացավ մի քանի հարյուր օրինակով: Գրադարանին գրքեր նվիրեցին ոչ միայն Սպիտակ քաղաքի բնակիչներ /Աջամյան Հասմիկ, Պետրոսյան Ռոզա/ գրադարանի աշխատակիցներ, ընթերցողներ, այլև Սպիտակ քաղաքի համայնքապետ Գագիկ Սահակյանը, Սարահարթ համայնքի ղեկավար Արտյոմ Փիլոյանը, Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները /դասղեկներ Սուսաննա Հակոբյան, Տաթևիկ Հովսեփյան/, թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, Երևանից Երեմ Մանուկյանը և ուրիշներ: Գրքի նվիրատվության ակցիան /Նարինե Ավագյան, Ռիմա Սահակյան, Մելինե Հարությունյան,/ քաղաքի փողոցներում, բանկերում, դպրոցներում:Օրվա երկրորդ կեսին գրադարանն իր հարկի տակ ընդունեց ընթերցողներին, ազգաբնակչությանը: Փառաբանվեց գիրքը՝ սեպագիր արձանագրություններից մինչև մագաղաթ, տպագրությունից դեպի էլեկտրոնային գիրք:Ցերեկույթը վարող գրադարանավար Մելինե Հարությունյանը իր կրտսեր տարիքի ընթերցողներին պատգամեց Թումանյանի խոսքը <<Քայլել առաջ…>>: Գրքերի ու նրանց դերի մասին լավագույն ասմունքներով հանդես եկան գրադարանի ընթերցողներ Էլիզան, Վանուհին, Համլետը, Գոհարիկը, Լեյլան, Ալեքսը, Լիլյան, Աննան և փոքրիկ Թամարիկը: Հյուր եկավ <<Հովհաննես Թումանյանը>>:Միջոցառման ավարտին գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը մեկ անգամ ևս կարևորելով գրքի դերն ու նշանակությունը՝ ներկաներին կոչ արեց ավելի շատ սիրել գիրքը՝ ընդգծելով, որ այն մարդուն դարձնում է իմաստուն և օգնում սթափ դատելուն… <<Դժվարությունները անցողիկ են, երբեք պետք չէ կուրորեն հավատալ անգամ ամենամտերիմ մարդուն: Մենք այսօր մի քիչ հեռացել ենք գրքից՝ <<…ասել կուզեմ ընկեր- գրքից>>: Իսկական ընկերությունը ընդունակ է փրկելու աշխարհը կործանումից, իսկական ընկերությունը կարող է կտրել մարդուն համակարգչի սառը էկրանից և վերադարձնել հասարակությանը: Վերջապես եկենք գիտակցենք, որ մենք ենք կործանում աշխարհը մեր անտարբերությամբ և սառը վերաբերմունքով>>: <<Ղոչաղ կացեք >>,-Թումանյանի պատգամով ավարտեց իր խոսքը տիկին Գրիգորյանը:Նա նաև իր շնորհակալական խոսքն ուղղեց բոլոր նվիրատուներին և հիշեցրեց՝ երբեք չմոռանալ միմյանց գիրք նվիրելու մշակույթի մասին:Գրադարանում կազմակերպվել էր նաև ինքնագրերով գրքերի ցուցադրություն:<<Ամենաակտիվ ընթերցող>>, <<Լավագույն ընթերցող>> անվանակարգերով պարգևատրվեցին Ռուդիկ Շիրոյանը, Գայանե Լամբարյանը, Զեփյուռ Գասպարյանը:Գրքի նվիրատվության օրը գրադարանում վերածվեց իսկական տոնի:

[Best_Wordpress_Gallery id=”16″ gal_title=”ԳՐՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ”]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով