Հունիսի 29-ին Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան 120-ամյակն է

Ֆրանսիացի գրող և օդաչու Էքզյուպերին 20-րդ դարի ամենախոշոր  գրողներից մեկն է:   Նրա ստեղծագործությունները առանձնանում են մարդասիրական գաղափարներով , որի համար արժանացել է «Ֆեմինա» մրցանակի:

Գրել է «Գիշերային թռիչքը», «Մարդկանց երկիրը», «Ռազմական օդաչու» վիպակները, «Փոքրիկ Իշխանը» հեքիաթը: Այն լույս է տեսել 1942 թվականին:

Հեքիաթը իր արտահայտած գաղափարներով, նյութի ընդգրկումով դուրս է գալիս հեքիաթի սահմաններից և դառնում մեծ հմայք և ասելիք ունեցող գործ ոչ միայն փոքրերի, այլև բոլոր տարիքի ըներցողների համար:

«Փոքրիկ Իշխանը» համաշխարհային համբավ է վայելում:

Մեր գրադարանի ընթերցողները ևս շատ են սիրում այս հեքիաթը և քանի որ նրանք սիրով են վերլուծում նյութը, առաջարկում եմ ներկայացնել իրենց մեկնաբանությունները:

  • Ինչու՞ եք սիրում այս հեքիաթը:
  • Խորհրդատու՞ է արդյոք գլխավոր հերոսը:
  • Ինչ ՞ սովորեցրեց հեքիաթը:
  • Նայեցի՞ք Ձեր ներսը… արդյո՞ք պատասխանատու եք նրանց համար, ում ընտելացրել եք:

Կարող են մասնակցել և՛ փոքրերը, և՛ մեծերը, ուզում ենք նաև հիշեցնել, որ նրանք, ովքեր չեն կարդացել այս գիրքը, թող անպայման կարդան, միայն թե շատ ուշադիր:

Գրքի վրա կարմիր օձիք ունեցող, բաճկոն հագած, շեկ մազերով, բարի ժպիտով մի տղա է նկարված: Նրա հայացքը թափանցող է և խելացի… և գիտե՞ք ով է նա… փոքրիկ իշխանը, որը ձեզ շատ բան կսովորեցնի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով