#ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ_ՕՐ

#Հոկտեմբերի_7

ՍԻՐԵԼԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐ, ԳՐՔԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում այն մեծ գործի համար, որ դուք եք կատարում:

Որքան էլ զարգանան տեխնոլոգիաները, գրադարանները միշտ էլ խրախուսում են գիտության տարածումը և արժեքավոր տեղեկատվական պաշարներով միավորում են տարբեր տարիքի մարդկանց, նպաստում մեր կյանքի առաջընթացին, համարվելով տեղեկատվության ապահովման, տպագիր և էլեկտրոնային մշակույթի ժառանգության պահպանող, համայնքային կյանքի և հասարակական երկխոսության կազմակերպող:

Դեպի գրքերի անեզր տիեզերք տանող ճանապարհի ուղեցույցն ու փարոսն եք դուք, սիրելի՛ գրադարանավարներ: Ձեր ջերմ վերաբերմունքը և կողմնորոշող խորհուրդներն են ընթերցողներին նորից ու նորից բերում գրքերի զարմանահրաշ աշխարհը՝ գրադարանը:

Ձեզ ու՛ժ ու կորո՛վ, նոր նախաձեռնություններ այս դժվարին ժամանակներում:

Փորձենք միասին կանոնակարգել ընթերցանության հետ առնչվող հիմնախնդիրները Գրադարանավարի օրվա կարգախոսին համահունչ՝ «Ընթերցանության իրավունքի պաշտպանները», ընդգծելով ընթերցասեր երեխա դաստիարակելու գործում գրադարանավարի դերակատարման անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն երեխաների ինտելեկտուալ զարգացմանն ու վաղ շրջանից ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը:

Կոլեկտիվիս մաղթում եմ երկար և կանաչ ճանապարհ, աշխատելու և արարելու կամք ու լավատեսություն:

ՏՆՕՐԵՆ՝ ՔՆԱՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով